Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային 
համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմնից վերջերս ձեռք բերված հնդկական արտադրության 155 մմ/52 հրետանային համակարգերը (ATAGS) արդիականացվել են սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ի կողմից՝ օգտագործման հարմարավետության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»-ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին:

Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը:

Բալիստիկ համակարգիչները նաև ցամաքային նավիգացիոն համակարգերի հետ ինտեգրում են ապահովում, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել:

Ըստ աղբյուրի՝ ATAGS-ները կարող են հարմարեցվել Հայաստանի արբանյակային համակարգին միանալու համար, ինչը կարող է թույլ տալ օգտագործել թիրախավորման էլ ավելի առաջադեմ հնարավորություններ: Հարմարեցնելով ATAGS ինտերֆեյսը և ինտեգրելով նավիգացիան՝ Հնդկաստանը ցույց է տալիս իր հանձնառությունը գործընկեր երկրներին օգտագործման համար հարմար և հարմարվող ռազմական լուծումներ տրամադրելու հարցում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]